ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցեր
12.06.2018 | 09:58

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՌԴ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական ու դաշնակցային հարաբերություններում սկսվել է նոր փուլ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնել փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: Նա կարևորել է արդյունավետ համագործակցությունը նաև ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակում՝ խնդիրների լուծման, ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով:


Սերգեյ Կոպիրկինը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկու եղբայրական և բարեկամական պետությունների համագործակցությանը նոր զարկ տալու համար: Դեսպանը նշել է, որ հաշվի առնելով հայ-ռուսական պատմական հարաբերություններն ու ծավալները՝ զգում է մեծ պատասխանատվություն նոր պաշտոնում և պատրաստ է ՀՀ կառավարության հետ ակտիվ համագործակցել՝ ի նպաստ երկու պետությունների կապերի էլ ավելի խորացման: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ