ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի ԱԳՆ-ում ԿԺԴՀ-ին նախազգուշացրել են

Իրանի ԱԳՆ-ում ԿԺԴՀ-ին նախազգուշացրել են
12.06.2018 | 10:02

Իրանի ԱԳ նախարարությունը մինչև ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը նախազգուշացրել է Հյուսիսային Կորեայի իշխանություններին միջազգային պայմանավորվածությունները խախտելու Վաշինգտոնի սովորության մասին:
Մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պետք է զգուշանա ԱՄՆ-ի կրկնվող անկայունությունից միջազգային համաձայնագրերին հետևելու հարցում։


«ԱՄՆ քաղաքականությանը լավատեսական հայացքով նայելն անհնար է և ոչ վաղ խախտումները հաստատում են դա»,- ասել է նա։

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ