ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարչապետի պահանջով հարցը հանվեց

Վարչապետի պահանջով հարցը հանվեց
12.06.2018 | 10:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քաղաքաշինության կոմիտեի նոր նախագահ նշանակելու մասին հարցը կառավարության նիստի օրակարգից հանվեց։
Ներկայացնելով միակ թեկնածու Ավետիք Էլոյանին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նա ինքնաթիռում է՝ Հայաստան է ժամանում ԱՄՆ-ից։


«Նա ինքնաթիռում է, ժամը 23-ին կլինի Հայաստանում։ ԱՄՆ-ում էր Ավետիք Էլոյանը»,- ասաց Ավինյանը։ Դրան ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այդպես չի կարելի։ «Առաջարկում եմ հարցը հանել»,- նշեց նա։

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ