ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նորմանդյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպումը Բեռլինում

Նորմանդյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպումը Բեռլինում
12.06.2018 | 12:08

Երեկ Բեռլինում ԱԳՆ-ի «Բորզիգ» վիլլայում հանդիպել են Նորմանդյան քառյակի երկրների (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա և ՈՒկրաինա) ԱԳ նախարարները: Սպասվում էր, որ հանդիպման գլխավոր թեմաները կլինեն իրավիճակի սրումը Դոնբասում և տարածաշրջանում խաղաղապահ առաքելության տեղակայման հեռանկարները:

Հանդիպումից առաջ ԱԳ նախարար Հայկո Մասը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը սրվել է, Մինսկի գործընթացի պայմանները գրեթե չեն պահպանվում և անհրաժեշտ է վերսկսել երկխոսությունը «նորմանդյան ձևաչափով»: Նա նաև ասել է. «Նոր թեման, որը մենք ցանկանում ենք այսօր քննարկել, ՄԱԿ-ի առաքելությունն է: Մեր կարծիքով՝ այն կկարողանար նոր շրջանակներ տալ խաղաղ գործընթացին»: Գերմանիան և Ֆրանսիան զգուշավոր լավատեսություն են հայտնում, որ Ռուսաստանը և ՈՒկրաինան քայլեր կձեռնարկեն ՈՒկրաինայի արևելքում երկարատև զինադադարի վերականգնման ուղղությամբ: Մոսկվան և Կիևը համաձայնության չեն եկել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայման շուրջ: Երեկ Բեռլինում հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ բանակցությունները «բաց և կառուցողական» են եղել, բոլոր կողմերը ընդգծել են, որ աջակցում են հրադադարի որոշմանը, ծանր սպառազինության դուրսբերմանը, ԵԱՀԿ դիտորդների մուտքի ապահովմանը: ԱԳ նախարարները նաև ընդգծել են, որ հակամարտության կարգավորման հարցում Կիևի ու Մոսկվայի պատկերացումները «շատ հեռու են իրարից»:

Գերմանիան, Ֆրանսիան և ՈՒկրաինան ցանկանում են, որ ՄԱԿ-ի զորքերը տեղակայվեն ռուս անջատականների կողմից հսկվող տարածքներում՝ ներառյալ ռուս-ուկրաինական սահմանը: Ռուսաստանը դեմ է:

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ