ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կիմ Չեն Ինը երեք անգամ անտեսել է միջուկային զինաթափման հարցը

Կիմ Չեն Ինը երեք անգամ անտեսել է միջուկային զինաթափման հարցը
12.06.2018 | 12:13

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը անտեսել է միջուկային զինաթափման մասին լրագրողների հարցերը` հաղորդել են Սպիտակ տան թղթակիցները։
Կիմին երեք անգամ հարցրել են՝ կհրաժարվի՞ միջուկային հրթիռներից, սակայն նա այդպես էլ չի պատասխանել։ Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ինը 45 րոպե երես առ երես հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությամբ են հանդես եկել, որից հետո մեկնարկել են ընդլայնված կազմով բանակցությունները։


ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցությունները տեղի են ունենում Սինգապուրի Սենտոսա կղզում, Capella հյուրանոցում:

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ