ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Էդմոն Մարուքյանը հերքում է

Էդմոն Մարուքյանը հերքում է
13.06.2018 | 22:43

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է խմբակցությունում լուրջ տարաձայնությունների մասին խոսակցությունները: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե խմբակցության ղեկավարի ընտրության հարցում տարաձայնություններ կան, Մարուքյանը նշեց, որ այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում:

«Տարաձայնություններ մեզ մոտ չկան, կան քննարկումներ, իսկ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը մեզ համար այնքան կարևոր չէ, որքան մեզ մոտ եղած քննարկումներն են: Այդ խնդիրը կլուծվի՚` ընդգծեց նա: «Մենք ունենք խմբակցության քարտուղար, խմբակցությունը շարունակում է բնականոն աշխատել, դուք տեսաք, որ այսօրվա մեր բոյկոտի արդյունքում Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց: Այսինքն, խմբակցությունը նորմալ գործում է»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ