ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ժերար Դեպարդիեն կարժանանա Բրյուսելի պատվավոր մեդալի

Ժերար Դեպարդիեն կարժանանա Բրյուսելի պատվավոր մեդալի
15.06.2018 | 11:03

Բրյուսելի քաղաքագլուխ Ֆիլիպ Կլոզը հունիսի 25-ին Բելգիայի մայրաքաղաքի պատվավոր մեդալ կհանձնի Ժերար Դեպարդիեին: Ֆրանսիացին պարգևատրվելու է Բրյուսելի մշակութային կերպարի հարստացման գործում ավանդի համար:


Բրյուսելի քաղաքապետարանից հայտնել են, որ Դեպարդիեն Բելգիայի մայրաքաղաք կժամանի Բրյուսելի միջազգային կինոփառատոնի շրջանակներում Les Valseuses ժապավենի ցուցադրության առթիվ, որում մարմնավորել է գլխավոր կերպարին: Փառատոնն անցկացվելու է հունիսի 20-30-ին:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ