ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը ջախջախեց Սաուդյան Արաբիային

Ռուսաստանը ջախջախեց Սաուդյան Արաբիային
15.06.2018 | 11:05

Մոսկվայում 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջության առաջին խաղում Ռուսաստանի հավաքականը 5-0 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի հավաքականին: Երկու գոլ խփեց Չերիշևը, մեկական` Գազինսկին, Ձյուբան, Գոլովինը: Այս խմբի երկրորդ խաղը՝ ՈՒրուգվայ-Եգիպտոս, կկայանա հունիսի 15-ին:

Դիտվել է՝ 2097

Մեկնաբանություններ