ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԼՂ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները կշարունակվեն

ԼՂ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները կշարունակվեն
15.06.2018 | 11:17

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի միակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը պատրաստվում է իր կողմնակիցների հետ շարունակել բողոքի միջոցառումները՝ պահանջելով ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը:


Խանումյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը երեկ հավաք էր հրավիրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, սակայն ոստիկաններն արգելափակել էին նախագահի նստավայրին հարակից հրապարակի մուտքը: «Գրեթե ամբողջ ոստիկանական համակարգը բերել լցրել էին Վերածննդի հրապարակ, պաշարելով Բակո Սահակյանի նախագահական նստավայրը: Դա ցույց տվեց, որ այս իշխանությունները ոչ փոխվել են, ոչ էլ փոխվելու են»,- ասել է Հայկ Խանումյանը: Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը վստահեցնում է՝ հավաքների որևէ սահմանափակում չի եղել: Վերածննդի հրապարակում հավաքի արգելման պատճառն այն է, որ ընդդիմադիրները նախապես Ստեփանակերտի քաղաքապետարանին չեն ծանուցել:


«Վերածննդի հրապարակը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում սրբություն է, ոչ ոք իրավունք չունի այն օգտագործել իր ներքաղաքական նպատակների համար»,- ասաց Դավիթ Բաբայանը, հավելելով՝ բոլոր նման հարցերը կարգավորվում են օրենքով: Հայկ Խանումյանը հակադարձում է՝ Ստեփանակերտի քաղաքապետարանին չեն ծանուցել, քանի որ նախկինում իրենց դիմումները մշտապես մերժվել են, հավաքներ անցկացնելու համար էլ որևէ տարածք չի տրամադրվել․ «Նման պայմաններում ուղղակի ծիծաղելի է՝ գնալ քաղաքապետարանից հավաքի թույլտվություն խնդրել»:
ԼՂ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպից հետո սկսված բողոքի միջոցառումները հանգեցրին ոչ միայն Ղարաբաղի ԱԱԾ ու ոստիկանության ղեկավարների, այլև պետնախարարի հրաժարականին: Երեք օր առաջ էլ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ երկու տարի անց նախատեսվող նախագահական ընտրություններին ինքը չի մասնակցելու:


Միևնույն ժամանակ, Սահակյանի խոսքով՝ «մի խումբ անձինք» փորձ են արել քաղաքացիների արդար պահանջը քաղաքականացնել ու շահարկել: «Անթույլատրելի է ցանկացած քայլ, որը սպառնալիք է մեր համախմբվածության, կայունության ու անվտանգության համար»,- ասել է Սահակյանը:
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը վստահ է՝ հենց Բակո Սահակյանն է անարդարությունների հովանավորը, և որպես նախագահ ևս երկու տարի նրա պաշտոնավարումը խիստ ծանր հետևանքների է հանգեցնելու: Դավիթ Բաբայանն էլ հայտարարում է՝ «որոշ ուժեր» վախենում են սպասել 2020-ի նախագահական ընտրություններին, քանի որ այդ ժամանակ չեն կարողանա մեղադրանքներ հնչեցնել, թե իշխանությունները ցանկանում են վերարտադրվել:


Նախորդ տարեսկզբին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքով Ղարաբաղն անցում կատարեց կառավարման լիարժեք նախագահական համակարգի: Բակո Սահակյանն ընտրվեց անցումային շրջանի նախագահ՝ մինչև 2020-ը պաշտոնավարելու ժամկետով: Ղարաբաղյան ընդդիմադիրները պնդում էին, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը Բակո Սահակյանի իշխանության երկարաձգումն է:

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ