ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանի քաղաքապետարանում ԱԱԾ գործողությունները ՀՀԿ-ն դիտարկում է առնվազն ձևի առումով ոչ համաչափ

Երևանի քաղաքապետարանում ԱԱԾ գործողությունները ՀՀԿ-ն դիտարկում է առնվազն ձևի առումով ոչ համաչափ
15.06.2018 | 11:18

Երևանի քաղաքապետարանի հետ կապված ԱԱԾ գործողությունները ՀՀԿ-ն դիտարկում է առնվազն ձևի առումով ոչ համաչափ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


«Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ»,- ասաց նա: Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն բացառապես օրինականության կողմնակից է: «Մենք ուշի ուշով հետևելու ենք այս գործընթացին ու նաև կոչ ենք անում բոլոր կողմերին, որ ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում ու հարգվի անմեղության կանխավարկածը»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ