ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բոլոր «հեղինակությունների» հետ վարվելու ենք շատ խիստ և օրենքի սահմաններում. ոստիկանապետ

Բոլոր «հեղինակությունների» հետ վարվելու ենք շատ խիստ և օրենքի սահմաններում. ոստիկանապետ
15.06.2018 | 22:25

«Մեզ համար նշանակություն չունի, թե ով է, ինչ պատկանելություն ունի, ինչ մականուն ունի: Վստահեցնում եմ՝ ոստիկանությունը տիրապետում է ոչ միայն Երևանի, այլև բոլոր մարզերի օպերատիվ իրավիճակին, և բոլորը, նաև նշված հեղինակություն ունեցողները, այո՛, անհրաժեշտության դեպքում օրենքի սահմաններում խստորեն կպատժվեն»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցած հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե անընդունելի է, որ «քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում», նշել է՝ համակարծիք է վարչապետ Փաշինյանի հետ:

«Բայց քանի որ օրենքի առջև բոլորը հավասար են, և ցանկացած ոք իրավունք ունի խաղաղ հավաք կազմակերպելու, այդ օրենքից ելնելով՝ իրենք կազմակերպել են, սակայն եթե ընթացքում հավաքների շրջանակներում օրենք խախտվի՝ ոստիկանությունը խիստ մոտեցում կցուցաբերի»,- ընդգծել է Օսիպյանը:

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ