ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե դեռ վաղ է խոսել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորության մասին: Նա ասել է, որ երեկ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Դա առաջին հանդիպումն էր, այսօր վաղ է խոսել ինչ-որ շարունակման մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը: