ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մելանյա Թրամփը Լոնդոնում կհանդիպի Էլիզաբեթ 2-րդին

Մելանյա Թրամփը Լոնդոնում կհանդիպի Էլիզաբեթ 2-րդին
15.06.2018 | 22:28

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը հուլիսի 13-ին ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կմեկնի Լոնդոն, որտեղ առաջին անգամ կհանդիպի Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին:

Այցը կլինի աշխատանքային: Ենթադրվում է, որ զույգը կանգ կառնի ԱՄՆ դեսպանի նստավայրում: 92-ամյա միապետի հետ նրանց հանդիպումը կկայանա Վինձորյան պալատում: Թրամփները թագուհու հետ կլուսանկարվեն, սակայն փողոցներով կառքով հանդիսավոր շրջելու հնարավորություն չեն ունենա:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ