Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Պուտինի, Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտնել էր, որ Պուտինը և Ծինփինը քննարկել են Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում։               
 

ՊԵԿ-ի պնդմամբ՝ երկու «կարգոները» պետությանը 2 մլրդ դրամի վնաս են պատճառել

ՊԵԿ-ի պնդմամբ՝ երկու «կարգոները» պետությանը 2 մլրդ դրամի վնաս են պատճառել
16.06.2018 | 11:47

Կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի («Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը») 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել և քննվում են քրեական գործեր՝ Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ-ից տարբեր տեսակի ապրանքների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ իրացմամբ, երրորդ երկրներից ներմուծված ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանմամբ զբաղվող «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով:


ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» ընկերությունները՝ «կարգոները», զբաղվել են տարբեր տնտեսավարողներին պատկանող բեռների Հայաստան տեղափոխմամբ և մաքսազերծմամբ: ՊԵԿ-ը հաղորդում է, որ «Արմ Ընդ Ման» ընկերության իրական սեփականատերը Երևանի Թումանյան փողոցի 1/2 հասցեում գործող «Երևան Տուր» տուրիստական ընկերության հիմնադիր Կարլեն Մկրտչյանն է, «Սարգսյան Իմպորտ» ընկերության սեփականատերը՝ Երևանի Սարյան փողոցի 25 հասցեում գործող «Բագրատ տուր» ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանը»: «Քրեական գործերի շրջանակում դատարանի համապատասխան որոշումների հիման վրա 10 հասցեներում կատարվել են խուզարկություններ, այդ թվում` «Երևան տուր» և «Բագրատ տուր» տուրիստական ընկերությունների գրասենյակներում, հայտնաբերվել և առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող հաշվապահական հաշվառման փաստաթղթեր և գումար: Քրեական գործերի շրջանակում բազմաթիվ անձինք հրավիրվել են հարցաքննության, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու և վերականգնելու ուղղությամբ: Նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է 2 միլիարդ դրամի վնաս: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 2250

Մեկնաբանություններ