ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը չի բացառել Պուտինի հետ հանդիպումը

Թրամփը չի բացառել Պուտինի հետ հանդիպումը
16.06.2018 | 11:54

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացումն արդեն մոտ ապագայում կարելի է չբացառել` ասել է Թրամփը Fox հեռուստաալիքի եթերում: «Այնպիսի տպավորություն է, որ Դուք և պարոն Պուտինը, հնարավոր է, շուտով նստեք բանակցությունների սեղանի շուրջ: Ի՞նչ կարող եք ասել մեզ այդ մասին»` հարցրել է մեկնաբանը: «Մենք կարող ենք: Եվ դա սկսվել է…»,- պատասխանել է Թրամփը:

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ