Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի:
Նա Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը: Եկեղեցու կառուցման շինաշխատանքները սկսվել էին 2014-ից, կառուցվել է ճարտարցի, Ռուսաստանում բնակվող Վլադիմիր Ավագյանի բարերարությամբ: