ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Արմավիրի մարզպետը քնից արթնացավ

Արմավիրի մարզպետը քնից արթնացավ
17.06.2018 | 12:32

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը երեկ կոչ է արել Էջմիածնի քաղաքապետին և բնակիչներին հանրահավաքների ընթացքում ցուցաբերել փոխադարձ հանդուրժողականություն և զսպվածություն, բաց չթողնել ընդհանուր սեղանի շուրջ նստելու, բարձրաձայնված խնդիրները քաղաքակիրթ ձևով քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորությունը։

«Հարգելիներս, այնուամենայնիվ, բոլորիդ խնդրում եմ պահպանել հավաքների խաղաղ բնույթը, չոտնահարել միմյանց իրավունքները և կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված հավաքի մասնակցի պարտականությունները: Միևնույն ժամանակ առաջարկում եմ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և խաղաղ ցույցի երեք հիմնական կազմակերպիչներին վաղը 12:00-ին Արմավիրի մարզպետարանում հանդիպում ունենալ ինձ հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիները։ Լիահույս եմ, որ ականջալուր կլինեք իմ կոչին և կդրսևորեք Էջմիածնի հպարտ և արժանապատիվ քաղաքացուն բնորոշ վարքագիծ: Ամենայն բարիք բոլորիդ»,- հայտարարել է Գագիկ Միրիջանյանը։

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ