ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից

Երևանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից
18.06.2018 | 22:51

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Մեկ այլ հրամանով պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Երևանի Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը:

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ