ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քրիստոնեա-սոցիալիստական միությունը Մերկելին վերջնագիր է ներկայացրել

Քրիստոնեա-սոցիալիստական միությունը Մերկելին վերջնագիր է ներկայացրել
19.06.2018 | 18:44

Քրիստոնեա-սոցիալիստական միություն կուսակցության նախագահությունը որոշում է կայացրել կանցլեր Անգելա Մերկելին երկու շաբաթ տալ փախստականների վերաբերյալ համաեվրոպական որոշում գտնելու համար:

Նիստի մասնակիցների խոսքերով՝ նախագահությունը միաձայն հավանություն է տվել կուսակցության նախագահ ու ՆԳՆ նախարար Հորստ Զեեհոֆերի առաջարկին: Եթե որոշում չգտնվի, երկու շաբաթից ուժի մեջ կմտնի այլ երկրներում գրանցված անօրինական փախստականների մուտքի թույլտվությունը մերժելու դրույթը: Մերկելն ընդունել է անօրինական միգրացիային հակազդելու վերջնագիրը: Կուսակցությունում հույս ունեն, որ հունիսի 28-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում կանցլերին կհաջողվի գործընկերների հետ համաձայնեցնել փոխզիջումային որոշում:

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ