ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները

ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները
19.06.2018 | 18:53

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից Նախիջևանի հատվածում Հայաստանի Հանրապետության հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում զինտեխնիկայի և մարդկային ուժի կուտակումները: ԵՄ պաշտոնյան նշեց, որ Հայաստանում գտնվելու ընթացքում արդեն տեղեկացվել են և հույս հայտնեց, որ «իրավիճակը կլիցքաթափվի ու գոյություն ունեցող բանակցությունների շրջանակներում ավելի մեծ ներդրումներ կարվեն կողմերից»:


«Դրանից անդին մենք դիտարկելու ենք նաև, թե ուրիշ ինչ օժանդակություն կարելի է տրամադրել այն մեխանիզմներին, որոնք տվյալ պահին կան: Տարբեր տիպի խստության արտահայտություններ են օգտագործվում, դրանցից մի քանի ձևակերպումներ հույս տալու առիթ են ընձեռում, այդօրինակ արտահայտություններ բավականին վաղուց չէին գործածվել»,-ասաց Սաջադ Քարիմը: Նա հավելեց, որ կողմերին խրախուսելու են արդեն գոյություն ունեցող գործընթացներում ներդրում կատարել և գնալ վերջնական խաղաղ հանգուցալուծման:

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ