ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանը կշարունակի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհը

Վրաստանը կշարունակի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհը
21.06.2018 | 10:28

Վրաստանի կառավարությունը հետևողականորեն կշարունակի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհը` խորհրդարանում հայտարարել է վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն: «Այդ գործընթացն առավել համակարգված, պրագմատիկ ու թափանցիկ կլինի»,- վստահեցրել է նա՝ պնդելով, թե Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լինելու է իր կառավարության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը:

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ