ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բաքվի «մեծ վերադարձը»

Բաքվի «մեծ վերադարձը»
21.06.2018 | 10:04

Ադրբեջանի ԱԳՆ-ն ազդարարում է փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու ծրագրի մասին: «Մեծ վերադարձ» է կոչվում Ադրբեջանի կառավարության «համակողմանի ծրագիրը», որով նախատեսվում է ադրբեջանցի փախստականներին կամավոր հիմունքներով վերադարձնել «հարազատ վայրեր»` հայտնել է ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը` հստակ ժամկետներ չնշելով:

Դիտվել է՝ 1680

Մեկնաբանություններ