ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Արմավիրում պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Արմավիրում պահանջում են քաղաքապետի հրաժարականը
22.06.2018 | 12:30

Արդեն մի քանի օր Արմավիրի մի խումբ բնակիչներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը։ Դեռ ոչ այնքան մեծ քանակով, բայց երեկոյան ցույցեր են անում քաղաքի կենտրոնական հրապարակում, իսկ ցերեկային ժամերին իրենց բողոքի ձայնը բարձրացնում են բակերում ու փողոցներում՝ կոչ անելով «դուրս գալ ու տեր կանգնել» իրենց քաղաքին:

14 տարի ղեկավարելով Արմավիրը՝ Ռուբեն Խլղաթյանը ոչինչ չի արել քաղաքի ու արմավիրցիների համար՝ պնդում են քաղաքապետից դժգոհ բնակիչները։ Հին քաղաքապետին նորով փոխարինելուն կողմ է հատկապես ավագ սերունդը։ Քաղաքում լուսավորություն չկա, մեկ երկու փողոցից բացի մյուսները քարուքանդ են: Արմավիրցիները մատնացույց են անում այս ու մյուս խնդիրներն ու ասում՝ Խլղաթյանը պետք է հեռանա։ 37 հազար բնակչություն ունեցող Արմավիրի փողոցներում միայն օրերս են աղբամաններ տեղադրվել, այգին բարեկարգվել։

Դիտվել է՝ 2116

Մեկնաբանություններ