ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս» ընկերությունները պետությունից հափշտակել են 1 մլրդ-ից ավելի գումար

«Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս» ընկերությունները պետությունից հափշտակել են 1 մլրդ-ից ավելի գումար
22.06.2018 | 12:40

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոռուպցիոն հանցագործությունների հակազդման վարչությունը տեղեկություն է ստացել, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը չարաշահումներ է թույլ տվել:

Ընկերությունը ՃՈ-ի հետ կնքել է պայմանագրեր, և ստեղծել է ճանապարհներին արագության վերահսկման համակարգ։ «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս» ընկերությունները պետությունից հափշտակել են 1 մլրդ-ից ավելի գումար։

Դիտվել է՝ 1471

Մեկնաբանություններ