ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ստամբուլի օդանավակայանում ձերբակալել են շվեդ դիտորդին

Ստամբուլի օդանավակայանում ձերբակալել են շվեդ դիտորդին
22.06.2018 | 12:41

Ստամբուլի օդանավակայանում ձերբակալել են Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Ջաբար Ամինին, որը Թուրքիա է ժամանել ընտրությունների դիտորդական պատվիրակության կազմում:

«Երբ մոտեցա անձնագրային վերահսկման կետին, ինձ սպասում էր անվտանգության ոստիկանությունը: Նրանք վերցրին անձնագիրս և մի կողմ տարան: Այնուհետև հինգ րոպե անց ոստիկանը մոտեցավ և ասաց, որ իրենք հրահանգ ունեն բարձրագույն մարմիններից»,- ասել է Ամինը: Դիտորդի խոսքով՝ ձերբակալության պատճառներն իրեն դեռ չեն հայտնել:
Շվեդիայի ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ իրենց հայտնել են, որ Ամինին արգելել են մուտք գործել Թուրքիա:

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ