ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀ իրավապահները համագործակում են ԱՄՆ Դաշնային բյուրոյի հետ

ՀՀ իրավապահները համագործակում են ԱՄՆ Դաշնային բյուրոյի հետ
22.06.2018 | 12:43

ԱՄՆ-ում գործունեություն ծավալած ՀՀ նախկին պաշտոնյաների մասով սերտ համագործակցություն կա ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ FBI և Հայաստանի իրավապահ մարմինների միջև:

Այդ համագործակցության շրջանակում տասնյակ գործեր են մշակվում, այդ թվում՝ Հայաստանից փողերի ապօրինի դուրսբերման և դրանք օֆշորներում մաքրելու փորձերի վերաբերյալ: Առաջիկայում այդ գործերով սպասվում են աղմկահարույց բացահայտումներ և ձերբակալություններ:

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ