Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը Թուրքիայի ռազմաօդային ուժերին է փոխանցել F-35 բազմանպատակային կործանիչների առաջին խմբաքանակը: Արարողությունը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Ֆորթ ՈՒերտե քաղաքում:
Երկու հարվածային ինքնաթիռները կուղարկվեն Արիզոնայի Լյուկ ավիաբազա, որտեղ վերապատրաստում կանցնեն թուրք օդաչուները: Պայմանավորվածության համաձայն՝ Անկարան պետք է հինգերորդ սերնդի 100 օդանավ ստանա: