ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինչ են խոստանում Թուրքիայում ընտրություններին մասնակցող կուսակցությունները կրոնական փոքրամասնություններին

Ինչ են խոստանում Թուրքիայում ընտրություններին մասնակցող կուսակցությունները կրոնական փոքրամասնություններին
22.06.2018 | 13:17

Ստամբուլում գործող հայկական պարբերականներից «Ակօսը» հետաքրքրվել է, թե Թուրքիայում արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում ինչ տեղ են հատկացրել հայերի, հույների, հրեաների ու այլ փոքրամասնություններին վերաբերող խնդիրներին։


Փոքրամասնությունների խնդրին իրենց նախընտրական ծրագրում անդրադարձել են ընտրություններին մասնակցող կուսակցություններից միայն երեքը՝ «Արդարություն և զարգացումը», ընդդիմադիր Ժողովրդահանրապետականներն ու քրդամետ Ժողովրդադեմոկրատականները։ ԱԶԿ-ն նախընտրական ծրագրում շեշտել է, որ «շարունակելու են ապահովել բոլոր կրոնների ներկայացուցիչների՝ առանց խտրականության ու ազատ իրենց հավատալիքներին ու ինքնությանը համապատասխան կյանք վարելու պայմանները»։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետականները խոստանում են անդրադառնալ կրոնական փոքրամասնությունների համայնքային հիմնադրամների ու դպրոցների խնդիրներին, սակայն որևէ մանրամասն ծրագրում չկա: Քրդամետ Ժողովրդադեմոկրատները որպես առաջնային խնդիր շեշտադրում են «անցյալի հետ առերեսումը» և «պատմության ընթացքում մյուս ժողովուրդների հանդեպ իրագործված կոտորածների ցեղասպանությունների համար պետական մակարդակով ներողություն խնդրելուն ուղղված աշխատանքների կատարումը»։

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ