ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Փաշինյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
22.06.2018 | 13:18

«Ժամանակի» տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հուլիսի 11-12-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Փաշինյանի մասնակցությունը այդ միջոցառմանը կարևոր է այնքանով, որ Հայաստանը չնայած ՀԱՊԿ անդամ երկիր է, բայց ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես գործընկեր կազմակերպություն և Հայաստանի անվտանգության ապահովման հարցում հուսալի դաշնակից»:

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ