Ռուսաստանը ռազմածովային ուժերի սևծովյան նավատորմի համար դիզելային-էլեկտրական նոր սուզանավեր ստեղծեու կարիք չունի, քանի որ Անկարայի հետ նրա ջերմ հարաբերությունները կարող են Մոնթրեի կոնվենցիայի վերանայմանը հանգեցնել, գրում է The National Interest-ը:
Մոնտրեի կոնվենցիայով սահմանված սահմանափակումները Բոսֆորով սուզանավերի տարանցման վրա անհնար են դարձնում Ռուսաստանի համար սևծովյան նավատորմի գործածումը։ Ստեղծված իրավիճակից ելք կարող է դառնալ ռուսական նավերը հրթիռներով զինելը, ինչպես նաև Սիրիայի Տարտուս նավահանգստում նոր սուզանավերի կառուցումը։ Այդ դեպքում սևծովյան նավատորմը երկու մասի կբաժանվի (սևծովյան և միջերկրածովյան), սակայն կկարողանա կատարել իր խնդիրները: Նախկինում Թուրքիան թույլ էր տալիս խորհրդային ավիակիրներին անցնել Բոսֆորով, քանի որ դրանք «ավիակիր կրեյսերներ» են համարվել, իսկ ներկայում չի կարելի բացառել Մոնթրեի կոնվենցիայում փոփոխությունները։