ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լավրով. ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ

Լավրով. ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ
22.06.2018 | 13:19

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խնդիրների իրականացման շուրջ` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:


«Կարգավորման ուղղությամբ մենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ զբաղվում ենք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ: Բաքվի ու Երևանի լիարժեք համաձայնությամբ մենք աշխատում ենք, որպեսզի իրականացնենք խնդիրները, որոնք բոլորիս առջև կանգնած են: Որպեսզի դա տեղի ունենա՝ անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի կոնսեսնուսը»,- ասել է նախարարը և ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ և շարունակում է զբաղվել քաղաքական կարգավորմամբ՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման ուղղությամբ:

Դիտվել է՝ 1642

Մեկնաբանություններ