ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության նախագահին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության նախագահին
22.06.2018 | 13:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլուն և կարևորել է Հայաստանում ավիացիոն ոլորտի հետագա զարգացումը: Նա ասել է, որ կառավարությունը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում է հնարավոր քայլերը, որ կնպաստեն ավիափոխադրումների բնագավառի մրցունակության բարձրացմանը:


Թամազ Գաիաշվիլին Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել «Արմենիա» ավիաընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը:

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ