ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մնացականյանը՝ Մակեյին

Մնացականյանը՝ Մակեյին
22.06.2018 | 22:30

Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի արդյունավետության համար` հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Մինսկում հանդիպելով բելառուսցի պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ: Մնացականյանը կարևորել է, որ գործընկեր երկրները ձեռնպահ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձևաչափի բնականոն աշխատանքը:


Մակեյը, շնորհավորելով Հայաստանի ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ, կարևորել է առաջին պաշտոնական շփումը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն ընդլայնվել ու խորանալ գործընկերության ոգով։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բելառուսական օրակարգի հարցերին՝ ընդգծելով հարաբերությունների ներուժի լիակատար կիրառման անհրաժեշտությունը և նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցերի շուրջ։

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ