ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ 16 երկրներ կքննարկեն փախստականների ընդունման հարցը

ԵՄ 16 երկրներ կքննարկեն փախստականների ընդունման հարցը
22.06.2018 | 22:32

Կիրակի Բրյուսելում կայանալիք՝ ԵՄ16 երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը քննարկելու է միգրանտների ընդունման ժամանակավոր կենտրոններ ստեղծելու հարցը: Գագաթնաժողովը բոյկոտել են Վիշեգրադյան խմբի անդամները՝ Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան և Սլովակիան:

Նրանք հինգշաբթի անցկացրել են սեփական գագաթնաժողովը՝ վերահաստատելով միգրացիոն քաղաքականության հարցում իրենց կոշտ դիրքորոշումը: ԵՄ երկրներին չի հաջողվում համաձայնության գալ փախստականների ընդունման հարցում: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2015-ից Իտալիա և Հունաստան եկած 160 հազար միգրանտներից միայն 32 հազարն են մինչ օրս եվրոպական այլ երկրներ տեղափոխվել: Հունգարիան, Լեհաստանն ու Չեխիան հրաժարվում են ենթարկվել ԵՄ որոշումներին ու փախստականներ ընդունել՝ հաստատված քվոտաների համաձայն:

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ