ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն առաջիկայում կհանդիպե՞ն, թե՞ չեն հանդիպի

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն առաջիկայում կհանդիպե՞ն, թե՞ չեն հանդիպի
22.06.2018 | 22:33

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպել` ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։

«Նախարարական մակարդակով կողմերը պայմանավորվածություն են ունեցել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպում կազմակերպել»,- ասել է նա: Երևանը չի հաստատում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղեկությունը: «Եթե նման պայմանավորվածություն լիներ, հայկական կողմը կհրապարակեր»` ասել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ