ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի ԱԳՆ-ից չեն բացառել Թեհրանի ելքը Իրանի միջուկային համաձայնագրից

Իրանի ԱԳՆ-ից չեն բացառել Թեհրանի ելքը Իրանի միջուկային համաձայնագրից
22.06.2018 | 22:34

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին չի բացառել Թեհրանի ելքը Իրանի միջուկային համաձայնագրից: «Հավանական է, որ Իրանը մոտակա շաբաթ կլքի համաձայնագիրը»,- ասել է Արակչին, որն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում:

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ