Արքայազն Հարին և Մեգան Մարքլը պատրաստվում են ընտանիքի համալրմանը՝ գրում է Hollywood Life-ը: Սասեքսի դքսուհին երկվորյակներ լույս աշխարհ կբերի: «Մեգանը և Հարին այնքան երջանիկ են. նրանք չէին սպասում, որ դա այսքան շուտ կկատարվի: Ավելի մեծ անակնկալ էր այն, որ երեխաները երկուսն են՝ աղջիկ և տղա»,- նշում է Hollywood Life-ը: Քենսինգթոնյան պալատը դեռ չի հաստատել լուրը: