ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ հարաբերություններ

Նիկոլ Փաշինյան. Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ հարաբերություններ
22.06.2018 | 22:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ, ուղիղ հարաբերություններ: «Միր» հեռուստաընկերության հարցազրույցում՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հրավերով ՌԴ աշխատանքային այցի արդյունքներին, նա ասել է. «Մեզ մոտ ձևավորվել են ազնիվ, ուղիղ հարաբերություններ: Կարծում եմ, որ դա շատ լավ է: Մենք ուղիղ, ազնիվ քննարկում ենք ունեցել, և ես կարծում եմ, որ շատ լավ ենք հասկանում միմյանց: Այդ ուղղակիությունը շատ է օգնում և օգնել, որ այսքան կարճ ժամանակում մենք հասել ենք շատ լավ և վստահելի մակարդակի»:

Դիտվել է՝ 1991

Մեկնաբանություններ