ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը Ճապոնիային խնդրել է դադարեցնել նավթի ներմուծումն Իրանից

ԱՄՆ-ը Ճապոնիային խնդրել է դադարեցնել նավթի ներմուծումն Իրանից
23.06.2018 | 21:03

ԱՄՆ-ը նավթի ճապոնացի գնորդներին խնդրել Է դադարեցնել գնումներն իրանցի մատակարարներից՝ կապված Իրանի դեմ նոր պատժամիջոցների հետ, գրել Է Bloomberg-ը: Այս շաբաթ երկու երկրների կառավարությունների բանակցությունների արդյունքներով՝ վերջնական որոշում չի ընդունվել իրանական նավթի գնումների վերաբերյալ, սակայն քննարկումները շարունակվում են:

Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունում նավթի քաղաքականության պատախանատու Տակասի Յամադան հրաժարվել Է մեկնաբանություններից, քանի դեռ բանակցում են, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը ևս հրաժարվել Է մեկնաբանություններ տալ: Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալներով՝ օրական 172 հազար բարել նավթ է ներմուծել Իրանից, ինչը կազմել է այդ հումքի պահանջմունքի 5,3 տոկոսը:

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ