«Ժողովուրդը» գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորներին հասցեագրված օգնությունների հափշտակությունների վերաբերյալ բացահայտումներից հետո ստուգումներ են անցկացվել պաշտպանության նախարարությունում, որտեղ փորձել են պարզել, թե 2016 և 2017-ին որքան օգնություն է ցուցաբերվել ԵԿՄ-ին: ՈՒ բացահայտվել է, որ 2017-ին 30 մլն դրամ, իսկ 2016-ի ապրիլյան իրադարձություններ ժամանակ` 26 մլն դրամ: ՊՆ-ում նաև փորձ է արվել պարզելու, թե իրականում որքանո՞վ ՊՆ-ն ունի իր մեղքի բաժինը, որ զինվորին ուղարկած օգնությունը տեղ չի հասել կամ եթե հասել է, նպատակային է օգտագործվել: Պարզվել է, որ այդ օրերին զինվորների համար նախատեսված օգնությունն առաջնագիծ հասցնելու հարցերը համակարգել է ոչ թե ՊՆ-ն, այլ՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը: ԱԻՆ-ից ասել են, որ օգնությունը տարել են Արցախ` բաշխելով գնդերում, որոնք օգնության կարիք են ունեցել: