Իզմիրում հարյուր հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ աջակցելու ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուհարեմ Ինջեին, որը ներկայացնում է Ժողովրդական հանրապետական կուսակցությունը: Լրատվամիջոցների տվյալներով՝ ցույցի է դուրս եկել 2 մլն մարդ: Լրագրող Աբբաս Ջումն իր թվիթերյան էջում հաղորդել է, որ առողջարանային քաղաքում հավաքին 2,5 մլն մարդ է մասնակցում:
Լրագրողը կից լուսանկար է հրապարակել, որում պատկերվում է ափամերձ հատվածում իրականացվող միջոցառումը: Իրավապահ մարմինները որևէ մեկնաբանություն չեն արել խոշորամասշտաբ միջոցառման վերաբերյալ: