ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը վտանգավոր է ոչ միայն Թուրքիայի, այլև աշխարհի համար

Էրդողանը վտանգավոր է ոչ միայն Թուրքիայի, այլև աշխարհի համար
23.06.2018 | 21:07

Բրիտանական The Guardian-ի սյունակագիր Սիմոն Թիսդալը, խոսելով Թուրքիայում հունիսի 24-ի արտահերթ ընտրությունների մասին, նշել է, որ կառավարման նախագահական համակարգի անցնելուց հետո արդեն գրեթե անսահմանափակ լիազորություններով Էրդողանի վերընտրվելը միջազգային հանրության համար իսկական սարսափելի զարգացում կլինի։ Նա պնդում է, որ Էրդողանը վտանգավոր է ոչ միայն Թուրքիայի, այլև աշխարհի համար։

Ըստ Թիսդալի՝ չնայած 2016-ի հեղաշրջման փորձից հետո ծայր առած անօրենությունների, մարդու իրավունքների սարսափելի խախտումներին ու ժողովրդավարական սկզբունքների բացահայտ արհամարհմանը, Էրդողանը «դեռ ուժեղ է»։ «Հասարակության կրոնամոլ ու պահպանողական հատվածի աջակցությամբ Էրդողանի պոպուլիստական և դեգրադացնող քաղաքականությունը մեծ դժվարություններ է ստեղծում Թուրքիայի օտար գործընկերների համար»,- համոզված է բրիտանացի սյունակագիրը: Նրա կարծիքով նախկին ԱԳ նախարար ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ «հարևանների հետ 0 խնդիր» սկզբունքը շատ ավելի հաջող ու ողջունելի էր, սակայն նրա հեռանալուց հետո շարունակություն չունեցավ։

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ