ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լավրովն անդրադարձել է ԼՂ խնդրին

Լավրովն անդրադարձել է ԼՂ խնդրին
24.06.2018 | 09:43

Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ մամլո ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին։ Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ ԼՂ խնդրին առնչվող՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին վերաբերող հարցին, Լավրովը ասել է. «Այդ բանաձևերն ընդունվել են ռազմական գործողությունների ժամանակ: Ձեռք առնված մի շարք միջոցների ու նաև դրանց շնորհիվ հնարավոր դարձավ կանգնեցնել արյունահեղությունն ու խնդիրը տեղափոխել քաղաքական երկխոսության դաշտ»:


ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է. «Առանց բացառության հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում կողմերը համաձայնեցին լուծել բոլոր մնացյալ հարցերը: Դրանց թվում է տարածքների ազատագրման և քաղաքական կարգավորման հարցը` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման միջոցով: Այդ ժամանակվանից մենք բոլորս դրանով ենք զբաղված»:
ՌԴ ԱԳ նախարարը դարձյալ ընդգծել է՝ Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ունենալով Բաքվի և Երևանի լիակատար համաձայնությունը, աշխատում է հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Իսկ որպեսզի հարցը կարգավորվի, անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերի միջև կոնսենսուս լինի»,- ասել է Լավրովը, հավելելով՝ համոզված եմ, որ այդ ժամանակ կարգավորումը մոտ կլինի:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ