ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում հոբելյանի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում հոբելյանի առթիվ
24.06.2018 | 09:44

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան 65-ամյակի առթիվ։ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, ՉԺՀ-ի նախագահները: Հայաստանի նախագահին շնորհավորանքներ են ուղղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ