Այսօր կեսօրին առնվազն 10 մարդ է բերման ենթարկվել Ալմաթիում` ընդդիմության հանրահավաքին մասնակցելու փորձի համար: Քաղաքական վտարանդի Մուխտար Աբլյազովի «Ղազախստանի Ժողովրդավարական ընտրություն» կուսակցությունը կոչ էր արել երկրի բնակիչներին բարեփոխումների պահանջով բողոքի գործողություններ կազմակերպել երկրի տարբեր քաղաքներում:
Հաղորդագրություններ են ստացվում նաև Աստանայում և Ղազախստանի արևելքում գտնվող ՈՒրալսկում ձերբակալությունների մասին: