ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները՝ երկիրն անվանելով «բացառիկ սպառնալիք» իր միջուկային զենքի համար` տեղեկացնում է BBC-ն: Ընդամենը 10 օր առաջ Թրամփն ասել էր, որ Փհենյանից որևէ սպառնալիք չկա:
«Հյուսիսային Կորեայից այլևս սպառնալիք չկա»,-գրել էր նա իր թվիթերյան էջում հունիսի 13-ին՝ Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպելուց մեկ օր հետո: Փոփոխությունը կատարվեց, երբ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան չեղարկեցին ևս երկու ուսումնական վարժանք: Պենտագոնը նպատակ ունի աջակցելու դիվանագիտական բանակցություններին: