Սիրիայի նախագահ Բաշար Ասադը NTV հեռուստաալիքին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելն այժմ ժամանակի կորուստ կլինի՝ գրում է hronika.info-ն:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահները «պատանդ են լոբբիստների ձեռքին»: «Նրանք կարող են ասել քեզ այն, ինչ ուզում ես լսել, բայց անել հակառակը. Թրամփը դրա վառ օրինակն է, այնպես որ այժմ ամերիկացիների հետ խոսելը, նրանց հետ ինչ-որ բան քննարկելը, ժամանակի վատնում է պարզապես»,- ասել է Ասադը: