ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայում ընտրություններն ավարտվեցին, սկսվել է ձայների հաշվարկը

Թուրքիայում ընտրություններն ավարտվեցին, սկսվել է ձայների հաշվարկը
24.06.2018 | 21:04

Թուրքիայում ժամը 17:00-ին ավարտվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունները և սկսվել է ձայների հաշվարկը: Քաղաքական բոլոր առաջնորդները քվեարկել են։ Ներքին գործերի նախարարության հայտարարությամբ` քվեարկությունն ընդհանուր առմամբ խաղաղ է ընթացել:

Ընդդիմադիր լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում բազմաթիվ հաղորդումներ ու տեսանյութեր են տարածվել ընտրախախտումների, ընտրակեղծիքների, կրկնաքվեարկությունների, իշխանությունների կողմից վարչական լծակների գործադրման և հակառակորդ ուժերի աջակիցների բախումների մասին: Սոցհարցումների համաձայն` Ռեջեփ Էրդողանին ու նրա կուսակցությանը կհաջողվի հաղթել ընտրություններում: Խորհրդարանի ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն․ «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները ընտրություններում հանդես են գալիս «Ժողովրդական դաշինքի» ներքո: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, «Լավ», «Երջանկություն» կուսակցությունների հետ միասին միավորվել են «Ազգային դաշինքի» ներքո: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական, «Հայրենիք» և «Ազատ գործ» կուսակցություններն ընտրություններին մասնակցում են առանց դաշինքների:


Նախագահական ընտրություններին մասնակցում են 6 թեկնածուներ․ «Ժողովրդական դաշինքի» թեկնածուն նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է, Ժողովրդահանրապետական կուսակցությունն առաջադրել է Մուհարեմ Ինջեին, «Լավ» կուսակցությունից նախագահի թեկնածուն Մերալ Աքշեներն է, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից՝ Սելահաթթին Դեմիրթաշը, «Երջանկություն»-ից՝ Թեմել Քարամոլլաօղլուն և «Հայրենիք» կուսակցությունից՝ Դողու Փերինչեքը:

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ