ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփ-Պուտին բանակցությունները կարող են կայանալ մոտ ապագայում

Թրամփ-Պուտին բանակցությունները կարող են կայանալ մոտ ապագայում
24.06.2018 | 21:07

Չի բացառվում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկայում հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` շաբաթ երեկոյան MSNBC ալիքի ուղիղ եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Նրա խոսքով՝ Մոսկվա կուղևորվի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը` նախագահների հնարավոր հանդիպման հեռանկարները հստակեցնելու նպատակով: «Չի բացառվում,որ Ջոն Բոլթոնը Մոսկվա ուղևորվի արդեն հունիսի 24-ին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ