Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը քվեարկել է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում: Նա ընտրությունները համարել է Թուրքիայի պատմության մեջ իսկական «ժողովրդավարական հեղափոխություն»՝ հիշեցնելով, որ ընտրություններից հետո Թուրքիան անցնելու կառավարման նախագահական համակարգի։
Էրդողանը, ի հեճուկս ընտրախախտումների ահազանգերի` պնդել է, որ ընտրություններն անցնում են խաղաղ մթնոլորտում ու առանց լուրջ խախտումների։
Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 56,3 մլն քաղաքացի: 1,5 մլն-ը արտասահմանում գտնվելու պատճառով արդեն ընտրել է արտահերթ: